«Երիտասարդները Հայաստանում 2016» հետազոտությունը բացահայտում է Հայաստանի երիտասարդների մտահոգությունները, ակնկալիքները, ձգտումները, արժեքները և կենսակերպերը: Հետազոտությունը հիմնված է համահայաստանյան ներկայացուցչական հարցման վրա, որն անցկացվել է 2016թ. փետրվար-մարտ ամիսներին 14-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում:
Հետազոտության նպատակն է ներկայացնել Հայաստանում երիտասարդների կրթության, զբաղվածության, քաղաքական մասնակցության, մտահոգությունների, ինքնության ձգտումների, կրոնական, հանդուրժողականության, ընտանեկան կյանքի, ժամանցի և կենսակերպի հիմնախնդիրները:
Հետազոտության արդյունքները հետաքրքիր պատկեր են ստեղծում Հայաստանի երիտասարդների վերաբերյալ՝ ցույց տալով այն մարտահրավերները, որոնց նրանք ստիպված են առնչվել անձնական, տնտեսական և քաղաքական կյանքի տեսանկյունից:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ Հետազոտություն երիտասարդների շրջանում Հայաստան 2016