Հայաստանում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ երիտասարդների վերաբերյալ՝ կրթության, աշխատաշուկայի, միգրացիայի, կոռուպցիայի ընկալումների, վերարտադրողական վարքի թեմաներով:
2013թ. ստեղծվում է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ:
Հինգ տարիների ընթացքում Ինստիտուտն իրականացրել է մի շարք հետազոտություններ: Բացի դրանից հավաքգրվել են երիտասարդների մասին բոլոր հնարավոր հետազոտական տվյալները:
Կից հղմամբ կարող եք գտնել, այն ինչը մեզ հաջողվել է իրականացնել, հավաքագրել, վերլուծել: Ակտիվ հղումներով կարող եք գտնել ձեզ հետաքրքրող թեմաներ, վերլուծություններ, փաստաթղթեր, տվյալներ Հայաստանի երիտասարդների վերաբերյալ:
Երիտասարդական ուսումնասիրությունների հայկական ավանդույթը