
«Երիտասարդական քաղաքականության գնահատում» աշխատաժողովի ամփոփում
Դեկտեմբերի 8-ին Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը EvalYouth ECA ռեգիոնալ նախաձեռնության, Մոնիթորինգի և գնահատման հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով՝ քաղաքականության գնահատման թեմայով՝ երիտասարդական քաղաքականության հստակ շեշտադրմամբ, մասնավորապես անդրադառնալով պետական կառավարման համակարգում մոնիթորինգի և գնահատման միասնական համակարգի ներդրման անհրաժեշտությանը։ Աշխատաժողովը ֆինանսավորել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: