Միգուցե ոմանց համար վաղուց նորություն չէ,բայց նորից պետք է փաստել.
CWM – Երիտասարդական համագործակցության և շարժունակության կենտրոն,որն անում է գրեթե ամեն ինչ,որպեսզի թե’ աշխատակիցները,թե’ մենթորները և թե’ հատկապես կամավորներս մեզ բավարարված զգանք և աշխատանքի վայրում և ժամանակ առ ժամանակ մեր լիարժեք հանգիստն է կազմակերպում քաղաքից դուրս` անմոռանալի շրջագայություններ կազմակերպելով:
Նոյեմբեր ամիսը սկսվեց շատ տպավորիչ. երեք հանգստյան օրեր,որոնք վայելեցինք Գդինիայից ոչ շատ հեռու գտնվող մի գողտրիկ անկյունում` Շիմանկա կոչվող ամառանոցում` շրջապատված սաղարտախիտ անտառներով,որտեղ միայն բնությունն է` իր ողջ հմայքով և լռության մեջ թաքնված իր խորհրդավորությամբ: Հարյուրամյա հնության ամառանոցը մեզ ուղղակի ապշեցրեց իր հնադարյան գերազանց պահպաված ճարտարապետությամբ և կահավորանքով: Երեք օրվա հագեցած գրաֆիկը երեք օրը ուղղակի մեկ ակնթարթ դարձրեց: Տարաբնույթ քննարկումները,խաղերն ու համակարգողների պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը: Բազմաթիվ activity-ներից թեպետ կնշեմ մեկը.
Այն կապված էր կարծրատիպերի և մշակութային տարբերությունների հետ: Ամեն մասնակցի մեջքին փակցված էր մի անուն (սևամորթ,միայնակ մայր,թմրամոլ, թափառաշրջիկ, մուսուլման,նույնասեռական և այլն): Մասնակիցներս պետք է շրջեյինք ամեն մասնակցի կողքով,կարդայինք մեջքի գրվածը և փորձեյինք բացատրել,թե մեր երկրում մարդիկ ինչպես են վերաբերվում այդ մարդկանց: Վերջում ամեն մեկս պետք է ասեինք,թե`
●ինչ ենք հասկացել դիմացինի նկարագրությունից. ինչ բառ էր փակցված?
●Ինչպե°ս մեզ զգացինք դիմացինի նկարագրությունից? և այլն…
Խաղի իմաստը կայանում էր նրանում,որ մենք պետք է հասկանայինք,
թե ինչ կարծրատիպեր և նախապաշարմունքներ կան տարբեր երկրներում և փորձեյինք հասկանալ դրանց պատճառները և փորձեյինք ընդհանուր լուծումներ գտնել:
Խաղը իր նպատակին ծառայեց,քանի որ գրեթե բոլոր մասնակիցները չունեին ոչ մի նախապաշարմունք և կարծրատիպեր:
Հովհաննես Կարապետյան
ԵՈՒԻ կամավորը Լեհաստանից