Երիտ. ուսումնասիրություններ

Թափանցիկ գործունեությունը որպես ՏԻՄ-երի հանդեպ ինստիտուցիոնալ վստահության գրավական․ Պ․ Շտոմպկայի հետքերով

Հետազոտությունն իրականացվել է Ինստիտուտի՝ հետազոտական աշխատանքների համակարգող Հերմինե Կարապետյանի կողմից ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում։

Հետազոտության նպատակն է պարզել Հայաստանում ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության և դրանց նկատմամբ վստահության փոխկապվածությունը։

Թեմայի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է 2015 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ իրականացված ‹‹Համայնքը ես եմ›› երիտասարդական ճամբարին Հերմինեի մասնակցությամբ։ Ճամբարի նպատակը համայնքների կառավարման գործում երիտասարդների դերի բարձրացումն է: Բոլոր մասնակիցները, լինելով ակտիվ ու նախաձեռնող իրենց համայնքներում, իրականացրել են կամ փորձել են իրականացնել ծրագրեր ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ:

Հետազոտությունը հիմք է հանդիսանում 2016թ-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Դեմո» սոցիալական նորարարության լաբի շրջանակներում համայնքում ակտիվ երիտասարդների և ավագանու անդամների միջև համագործակցությունը խթանող գաղափարի: Լաբի շրջանակներում գաղափարը մշակվեց, դարձավ նախագիծ և այժմ իրականացվում է Եղեգնաձոր քաղաքում տեղի երիտասարդների ներգրավվածությամբ:

Թափանցիկ-գործունեությունը-որպես-ՏԻՄ-երի-հանդեպ-ինստիտուցիոնալ-վստահության-գրավական

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am