Երիտ. ուսումնասիրություններ

Անկախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում. հայաստան 2016

«Երիտասարդները Հայաստանում 2016» հետազոտությունը բացահայտում է Հայաստանի երիտասարդների մտահոգությունները, ակնկալիքները, ձգտումները, արժեքները և կենսակերպերը: Հետազոտությունը հիմնված է համահայաստանյան ներկայացուցչական հարցման վրա, որն անցկացվել է 2016թ. փետրվար-մարտ ամիսներին 14-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում:

Հետազոտության նպատակն է ներկայացնել Հայաստանում երիտասարդների կրթության, զբաղվածության, քաղաքական մասնակցության, մտահոգությունների, ինքնության ձգտումների, կրոնական, հանդուրժողականության, ընտանեկան կյանքի, ժամանցի և կենսակերպի հիմնախնդիրները:

Հետազոտության արդյունքները հետաքրքիր պատկեր են ստեղծում Հայաստանի երիտասարդների վերաբերյալ՝ ցույց տալով այն մարտահրավերները, որոնց նրանք ստիպված են առնչվել անձնական, տնտեսական և քաղաքական կյանքի տեսանկյունից:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ Հետազոտություն երիտասարդների շրջանում Հայաստան 2016

Independence Generation Youth Study 2016 – Armenia

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 77 104549
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am