Երիտասարդություն

Ընդհանուր վիճակագրական տվյալներ ՀՀ երիտասարդների վերաբերյալ

Ըստ պետական ​​երիտասարդական քաղաքականության հայեցակարգի՝ երիտասարդ են համարվում բնակչության 16-30 տարեկան ներկայացուցիչները : Համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների` Հայաստանում երիտասարդների թիվը 804205 է՝ բնակչության մոտ 27,9%: Երիտասարդների մոտ 40% գյուղաբնակ է, 60%`քաղաքաբնակ:

Վերջին 5 տարիների կտրվածքով նկատվում է երիտասարդների թվի պակաս մոտ 100000-ով տարբերություններ են նկատվում 2012-2013թթ. կտրվածքով, երբ երիտասադների թիվը նվազել է մոտ 72000-ով:

Պաշտոնական տվյալներից ստանում են երիտասարդների խմբի հետևյալ պատկերը՝ Երիտասարդների առավելագույն թիվ նկատվում է 20-21 տարիքային խմբում՝ 1992-1993թթ. ծնվածները:

Երիտասարդների շրջանում նվազագույն թիվ են կազմում 16-18 տարիքային խմբի ներկայացուցիչները՝ 1995-1997թթ. ծնված անձինք: 1993-97թթ. Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում նկատվում է ծնվածների թվի նվազում՝ մոտավորապես 20000-ով:

Պաշտոնական տվյալների համաձայն երիտասարդների շրջանում իգական սեռի ներկայացուցիչները 51% են՝ 408219, իսկ արական սեռի ներկայացուցիչները՝ 49%՝ 395986:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ երիտասարդների կրթական կարգավիճակներում նկատում ենք հետևյալ պատկերը` ավարտուն բարձրագույն կրթության ունեն 176469 երիտասարդ, ավարտուն միջնակարգ հանրակրթական կրթույթուն ունեն 402575 երիտասարդ, որոնց մի մասը այժմ գտնվում են բարձրագույն կրթության ստացման գործընթացում: Տարրական կրթություն չստացած երիտասարդների թիվը 2357 է:

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 77 104549
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am