Երիտասարդություն

Երիտասարդական քաղաքականության որակի չափանիշները

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը մշակել է  «Երիտասարդական քաղաքականության որակի չափանիշներ» ուղեցույցը  The toolkit “Quality standards for youth policy”  անգլալեզու ուղեցույցի հիման վրա։  Այն օգտակար է երիտասարդական քաղաքականություն մշակողների, երիտասարդական քաղաքականությամբ հետաքրքվող մասնագետների համար։

 

Երիտասարդական քաղաքականությունը ենթադրում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են երիտասարդների զարգացմանը՝ հասնելու նրանց լիարժեք ներուժին: Երիտասարդական քաղաքականությամբ կառավարությունը պարտավորություն է ստանձնում երիտասարդ բնակչության հանդեպ՝ ապահովել երիտասարդների զարգացմանն ուղղված գործնական ծրագիր, ստեղծել երիտասարդների հզորացման համար նպաստավոր միջավայր և հնարավորություններ:

Բոլոր երիտասարդներն ունեն իրավունքներ ու կարիքներ, և երիտասարդական քաղաքականությունը պետք է հիմնված լինի այդ իրավունքների վրա և ուղղված լինի երիտասարդների կարիքներին: Քաղաքականության որակի և արդյունավետ իրականացման համար անչափ կարևոր է երիտասարդական քաղաքականության զարգացման գործընթացում երիտասարդներին դիտարկել որպես հավասար գործընկերներ:

 

 

Երիտասարդական քաղաքականության որակի չափանիշներ-ուղեցույց

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am