Վերլուծություններ

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Չ) ԸՆՏՐԵԼ

Երիտասարդների շրջանում գործազրկության եւ զբաղվածության ցուցանիշներում վերջին  տարիների ընթացքում կտրուկ փոփոխություններ չեն գրանցվել: Ինչպես ցույց են տալիս պաշտոնական վիճակագրական տվյալները, ինչպես նաեւ հետազոտական արդյունքները, երիտասարդների զբաղվածության մակարդակը միջինում կազմում է շուրջ 32 %, իսկ գործազրկությունը՝ 28%:

Ընդ որում, այս ցուցանիշները, շատ փոքր տատանումներով՝ 1-2 % չափով, վերջին 10 տարիների ընթացքում նույնն են մնացել՝ չնայած տարվող պետական, միջազգային ծրագրերին եւ ներդրումներին: Երիտասարդների զբաղվածության ամենաբարձր ցուցանիշ դիտարկվում է 25-29 տարիքային խմբի մոտ՝ 53 %, իսկ ամենացածրը՝ 15-19 տարիքային խմբի մոտ՝ 8%: Երիտասարդների շրջանում իրականացված հետազոտությունները եւս փաստում են, որ երիտասարդների աշխատանքային տարիքը սկսում է 23 տարեկանից, ինչը խոցելի է դարձնում երիտասարդների մի քանի պարամետրով՝ ֆինանսական անկախության, կենցաղային անկախության եւ արդյունքում նաեւ մտավոր անկախության տեսանկյունից։

Սույն համառոտագիրն ամփոփում է այն հնարավորություններն ու առաջարկները, որոնք ուղղված են  կրթության եւ աշխատաշուկայի միջեւ համագործակցության մոդելների զարգացմանը։

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (Չ) ԸՆՏՐԵԼ—ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am