Վերլուծություններ

19-րդ ԱՎՄՀ բանաձևերի ներդրումը և համապատասխանեցումը ՀՀ-ում_Քաղաքականության համառոտագիր_ԵՈՒԻ

Հունիսի 21-ին Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը մասնակցեց ՀՀ  վիճակագրական կոմիտեի կողմից կազմակերպված «19-րդ ԱՎՄՀ բանաձևերի ներդրումը և համապատասխանեցումը ՀՀ-ում» մեթոդաբանական աշխատանքային քննարկմանը։

Հանդիպմանը ներկա էին վիճակագրական արդյունքների շահառուներ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության, ՀՀ զբաղվածության պետական գործակալության, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ՀՀ վիճակագրական կոմիտեի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը ներկայացրեց զբաղվածության ուսումնասիրության մեթոդաբանական փոփոխությունները։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց 13-րդ ԱՎՄՀ նախկին ստանդարտների շրջանակին, 19-րդ ԱՎՄՀ բանաձևերի ներդրման ակնկալվող օգտակարությանը, հասկացությունների բովանդակային փոփոխություններին, ուսումնասիրության ենթակա խմբերի ընտրության չափանիշներին, վերլուծության ցուցանիշներին և այլ մեթոդաբանական հարցերի։

19-րդ ԱՎՄՀ բանաձևերի ներդրումը և համապատասխանեցումը ՀՀ-ում_Քաղաքականության համառոտագիր_ԵՈՒԻ

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am