Վերլուծություններ

ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության մոնիթորինգ և գնահատում

ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության մոնիթորինգը և գնահատումը իրականացվել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից 2016թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ սպորտի և երիտասրդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Տվյալ հետազոտության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ. ռազմավարությունը մշակելու համար կարիք կա գնահատելու նախորդ ռազմավարությունը  երիտասարդների կարիքների համապատասխանության, տրամաբանական կառուցվածքի, չափելիության և այլ տեսանկյուններից։

Ռազմավարության գնահատման և մոնիթորինգի հետազոտությունը ունի երկու բաղադրիչ։

Առաջին բաղադրիչը Ռազմավարության կառուցվածքի գնահատումն է և երիտասարդների կարիքների վերլուծությունը, որի նպատակն է դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնել Ռազմավարության, մասնավորապես Ռազմավարության կառուցվածքի և առկա երիտասարդական կարիքների հետ դրա համապատասխանության վերաբերյալ։

Հետազոտության երկրորդ բաղադրիչն ուղղված է Ռազմավարության ծրագրերի մոնիթորինգին և գնահատմանը։ Այս բաղադրիչի նպատակն է Ռազմավարության համալիր մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանության մշակումը և փորձարկումը։

Ակնկալվում է, որ հետազոտության արդյունքները կօգտագործվեն ՀՀ երիտասարդական պետական քաղաքա­կանու­թյան 2018-2022թթ. ռազմավարության մշակման առավել արդյունավետ գործընթացի կազմակերպման համար։

Ինչպե՞ս մշակել երիտասարդներին հարմարեցված քաղաքականություն Քաղաքականության համառոտագիրը

Երիտասարդներին հարմարեցված հանրային քաղաքականությունների մշակում

YSI

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am