Վերլուծություններ

Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. Գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները

Հարգելի ընթերցող,

Ուրախ ենք ներկայացնել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից իրականացված «Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները» սոցիոլոգիական հետազոտության արդյունքների վերլուծությունը:

Երիտասարդների զբաղվածությունն արդիական խնդիր է ոչ միայն մեր երկրում, այլ զարգացած շատ երկներում, ինչին ուղղված բազմաթիվ մեխանիզմներ են մշակվում և ներդրվում:

Մեր երկրի երիտասարդության 28 տոկոս զբաղվածության պայմաններում միայն 1/3-ն է աշխատում իր մասնագիտությամբ, ինչը մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանության մտահոգության առիթ է:
Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մասնագիտական կրթության համակարգն իր աճի տեմպերով հետ է մնում աշխատաշուկայի պահանջներից: Երբ կրթական հաստատությունները կողմնորոշված են միայն դեպի մասնագիտությունների առկա շրջանակը, ապա որոշ մասնագիտացումների համար աշխատաշուկայում առաջանում է աշխատուժի ավելցուկ, իսկ մյուս մասնագիտությունների համար զգալի պակասորդ է նկատվում:

Հույս ունենք, որ հետազոտության արդյունքները հիմք կծառայեն կիրառելու մասնագիտական կողմնորոշման համակագի ողջ ներուժը, մշակելու և ներդնելու արդիականացված մասնագիտական կրթական, հասցեական ծրագրեր, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդ կադրերի անձնային և մասնագիտական աճին:

«Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները» վերլուծությունը օգտակար կարող է լինել ինչպես երիտասարդի, այնպես էլ կրթության և աշխատաշուկայի պատասխանատուների համար:

Հաջողություն ենք մաղթում երիտասարդներին և գործատուներին՝ փոխշահավետ մասնագիտական և աշխատանքային գործունեություն ծավալելու սպասումով:

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի
Տնօրեն Մարինա Գալստյան

Մամլոհաղորդագրություն, Աշխատաշուկա

Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն_ԵՈՒԻ

Photo2

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 77 104549
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am