Հնարավորություններ եվ իրադարձություններ

Օգտվեք Free Space-ից անվճար

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտում շարունակում է գործել Free Space-ը, աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Free Space-ից օգտվելու պայմանների որոշակի փոփոխություն ենք կատարել:

Free Space-ը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին ունենալ անվճար տարածք՝ գրասեղան, աթոռ և ինտերնետ՝ աշխատելու,  հանդիպումներ անցկացնելու նպատակով, ինչպես նաև երիտասարդական թրեյնինգներ, քննարկումներ անցկացնելու համար։երիտասարդական ոլորտում հետազոտական աշխատանքներում մեթոդական աջակցություն ստանալու համար:

Free Space-ը կիրառվում է ոչ կոմերցիոն նպատակներով, հնարավորություն է տալիս երիասարդներին իրենց աշխատանքային օրը կազմակերպել, մենք բաց ենք 09:30-18:30-ը: Free Space-ի շրջանակում մի քանի կանոնների պետք է հետևել՝

  • Ամրագրել FREE-SPACE-ը նախապես՝ լրացնելով հարցաթերթը 
  • Մուտքը՝ ժպիտով, սեփական համակարգչով
  • Գրադարանից օգտվելիս ժամանակին վերադարձնել գրքերը
  • Հանդիպման ավարտին ակնակլում ենք հակիրճ նամակ Free Space-ից ստացած տպավորությունների մասին (Feedback)

Մեր միջազգային կամավորները կօգնեն ձեզ ամեն հարցում պայմանով, որ նրանց հետ հայերեն խոսեք և փորձեք հասկանալ նրանց հայերենը։

Երիտասարդները կարող են նաև իրենք թեմաներ առաջարկել, մենք կգտնենք համապատասխան փորձագետ և հանդիպում-քննարկում կկազմակերպենք։ Օգտվեք Free Space-ի մեր ընձեռած հնարավորություններից անվճար և մասնակցային սկզբունքով։

Սպասում ենք ձեզ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի նոր գրասենյակում՝ Պարույր Սևակ 8 հասցեով, հեռախոս՝ 077-10-45-49

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը գործում է 2013թ.-ից, իրականացնում է երիտասարդական ուղղվածության հետազոտություններ, միտված է փաստարկված երիտասարդական քաղաքականության զարգացմանը, ակտիվորեն ներգրավված է EVS միջազգային կամավորական և շատ այլ ծրագրերում:

 

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am