Հնարավորություններ եվ իրադարձություններ

Հրավիրում ենք անվճար SPSS դասընթացի

Դասընթացը բաղկացած է 8 մոդուլներից, կտեւի ապրիլի 13-22-ը, 1 դասաժամի տեւողությունը 2 ժամ, սկիզբը, 16: 00  Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտում սկսվում է դասընթացների շարք SPSS վիճակագրական փաթեթի կիրառման վերաբերյալ: Դասընթացները վարելու է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Արման Մելքոնյանը:

Դասընթացը բաղկացած է լինելու 8 մոդուլներից, ներառյալ տվյալների շտեմարանի ստեղծում, մաքրում, երկչափ գրաֆիկներ եւ կոռելյացիաներ, վիճակագրական թեստերի կիրառում, ռեգրեսի ոն վերլուծություն, գործոնային վերլուծություն: Մոդուլներից մեկը նվիրված կլինի հոգեբանության ոլորտում SPSS ծրագրի կիրառմանը եւ այն կվարի Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն, հ. գ.թ Դավիթ Հայրապետյանը:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել կից հայտը: Մասնակիցների թիվը սահմանափակ է, այնպես որ շտապեք. գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 10-ը, ժամը, 12:00: http://www.ystudies.am/

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am