Նորություններ եվ մեդիա

«Երիտասարդական քաղաքականության գնահատում» աշխատաժողովի ամփոփում

Դեկտեմբերի 8-ին Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը EvalYouth ECA ռեգիոնալ նախաձեռնության, Մոնիթորինգի և գնահատման հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով՝ քաղաքականության գնահատման թեմայով՝ երիտասարդական քաղաքականության հստակ շեշտադրմամբ, մասնավորապես անդրադառնալով պետական կառավարման համակարգում մոնիթորինգի և գնահատման միասնական համակարգի ներդրման անհրաժեշտությանը։ Աշխատաժողովը ֆինանսավորել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:
  Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի բնակչության հիմադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը,  EvalYouth նախաձեռնության համահիմնադիր Անտոնինա Ռիժկո-Պոռչեսկոն, Մոնիթորինգի և գնահատման հայկական ասոցիացիայի և EvalYouth նախաձեռնության համահիմնադիր Աննա Հարությունյանը, Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Մարինա Գալստյանը:

48360332_728647717515030_1116328606583226368_n

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ պետական, տեղական և միջազգային կազմակերպություններից, այդ թվում նաև  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից,  Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնից, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնից, Rinsight հետազոտական կազմակերպությունից, «ՀՌԿԿ Հայաստան»,   «Սեյվ դը Չիլդրեն  ինթերնեշնլ», «ԴԻ ՎԻ ՎԻ ինթերնեշնլ» և այլ կազմակերպություններից:
Աշխատաժողովի գրեթե բոլոր մասնակիցները նշեցին, որ նման աշխատաժողովի կազմակերպումն ու իրականացումը կարևոր է հատկապես ներկայիս անցումային քաղաքականության փուլում, երբ համակարգային փոփոխությունների շեմին ենք, և հիմա առավել քան երբևէ կարիք կա գնահատելու անցած և հետագա քայլերը կառուցել նախորդների գնահատման հիման վրա։

47684519_217815892330620_7584806949317771264_n

Աշխատաժողովի բանախոսն էր կազմակերպությունների և համակարգերի դիզայնի միջազգային խորհրդատու և թրեյներ, ինչպես նաև ազդեցության, մոնիթորինգի և գնահատման մասնագետ, զարգացման նախագծերի փորձագետ Ֆրիյեր Սպերկլին: Բացման խոսքին հաջորդեց քաղաքականության մոնիթորինգի և գնահատման սկզբունքների ներկայացումը: Ֆրիյերը ներկայացրեց մոնիթորինգի և գնահատման գործընթացների փուլերը, կառավարման համակարգում միասնական մեխանիզմի ներդրման կարևորությունը, անհրաժեշտ գործիքները և կարողությունները: Դասընթացը ցույց տվեց, թե ինչպես են համադրվում արդյունքի վրա հիմնված կառավարումը և մունիթորինգի գնահատման ու ազդեցության համակարգերը պետական կառավարման համակարգում։

48270658_352509762228629_5329463645879402496_n

Հանդիպման ընթացքոմ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Մարինա Գալստյանը ներկայացրեց ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության հիմնական դերակատարներին, առկա փաստաթղթերը, «Երիտասարդական քաղաքականության որակի չափանիշներ» ուղեցույցը՝ մշակված  The toolkit Quality standards for youth policy անգլալեզու ուղեցույցի հիման վրա։ Այն օգտակար է երիտասարդական քաղաքականություն մշակողների, երիտասարդական քաղաքականությամբ հետաքրքվող մասնագետների համար։
Ներկայացմանը հաջորդեց ներկայացված որակի 8 չափանիշների շուրջ խմբային աշխատանքները: Մասնակիցները բաժանվեցին 4 խմբերի և փորձեցին գնահատել, թե որքանով է ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունը համապատասխանում այդ չափանիշներին։

48365310_2291077687845582_9177069158372737024_n

Խմբային աշխատանքներին հաջորդեց երիտասարդական պետական քաղաքականության մշակման գործընթացի ներկայացումը, որի մասին խոսեց Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը: Նա ներկայացրեց մինչև հիմա իրականացված այն գործողությունների ընդհանուր նկարագիրը, որի միջոցով մշակվել են ՀՀ երիտասարադական պետական քաղաքականության փաստաթղթերը և իրականացվել են ծրագրերը:
Տեղական երիտասարդական քաղաքականության մշակման մասին խոսեց Գյումրու երիտասարդկան նախաձեռնություննների կենտրոնի խորհրդի անդամ Աննա Եղոյանը: Նա ներկայացրեց նաև այն հետազոտությունը, որի շնորհիվ դուրս բերված կարիքների հիման վրա էլ մշակվել տեղական երիտասարդական քաղաքականությունը և ռազմավարությունը:
Ֆրիյերը ներկայացրեց նաև մի շարք գործիքներ մոնիթորինգի և գնահատման իրականցման համար: Նա ներկայացրեց նաև այն փուլերը, որից պետք է սկսել գնահատում իրականացնել և արդյունքեր դուրս բերել հետագա պլանավորման համար:

48361134_978700665652347_5102957361430003712_n

Աշխատաժողովին շահերի պաշտպանության, արդյունքների տարածման և հաղորդակցության մասին խոսեց Անտոնինա Ռիժկո-Պոռչեսկոն:  Նա ներկայացրեց լոբբինգի և ադվոկացիա տարբերությունները, անհրաժեշտ գործիքները, որոնք կօգնեն քաղաքականության գնահատման արդյունքում դրուս բերված լավագույն արդյունքների միջոցով ազդել քաղքականության հետագա գործընթացների վրա:

48383492_1013119418879692_3921023430048088064_n

Հանդիպման ավարտին մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով հնարավորություն ունեցան ստացած ինֆորմացիան քննարկել նաև ՀՀ սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ:

47687073_589702528120915_3785351370287087616_n

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am