Նորություններ եվ մեդիա

«Փաստարկված քաղաքականությունն Erasmus+-ում». մեթոդաբանական սեմինար

Նոյեմբերի 28-30 Լեհաստանի Վարշավա քաղաքում  տեղի ունեցավ «Փաստարկված քաղաքականությունը Erasmus+-ում» մեթոդաբանական սեմինարը:

Սեմինարը կազմակերպել էր Erasmus+ Լեհաստանի ազգային գրասենյակը: Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան Erasmus+  ազգային գրասենյակների կողմից իրականացված հետազոտությունների, դրանց հիման վրա քաղաքականության մշակման գործընթացների հետ:

Սեմինարին ներկա էին նաև քաղաքականության գնահատման փորձառու մասնագետներ, ովքեր մասնակիցներին ներկայացրեցին հետազոտությունների վրա հիմնված քաղաքականության մշակման տեսա-մեթոդաբանական և պրակտիկ գործիքներ:

Ինչպես մեջբերեց Հանրային քաղաքականության և գնահատման կենտրոնի պրոֆեսոր Յարոսլավ Կորնյակը (Jarosław Górniak) Չկա ավելի պրակտիկ բան քան լավ տեսությունը (“There is Nothing More Practical Than A Good Theory” – Kurt Lewin):

Սեմինարի շրջանակներում ներկայացվեցին և քննարկվեցին հետազոտական արդյունքների տարածման և կիրառման հաջողված փորձի օրինակներ:

Սեմինարի ընթացքում Մարինա Գալստյանը ներկայացրեց Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից իրականացված ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության գնահատման մեթոդաբանութունը, արդյունքները և արդյունքների տարածման փորձը:

IMG_0548

 

Սեմինարին մասնակցում էին տարբեր երկրների Erasmus+ ազգային գրասենյակների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ հետազոտողներ և գնահատողներ:

Սեմինարը կրում է շարունակական բնույթ: Նախորդ սեմինարը կազմակերպվել էր 2017թ. և նախատեսվում է հաջորդ սեմինարը կազմակերպել հաջորդ տարի:

Կից կարող եք գտնել հիմնական բանախոսների, ինչպես նաև Մարինայի ներկայացումը:

  MethodS matter on the importance of relevant evidence for policy solutions

OECD perspectives on making use of research results in policy

Monitoring and Evaluation 2013-2017 Strategy of State Youth Policy of the Republic of Armenia

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am