Նորություններ եվ մեդիա

Տեղի ունեցավ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի նիստը

Հոկտեմբերի 8-ին  տեղի ունեցավ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի նիստը, որի շրջանակներում   քննարկվեցին  Ինստիտուտի 2017-2018թթ. գործունեության արդյունքները,  երիտասարդական հետազոտությունների բարելավման ուղիները, 2018թ-ի ընթացքում իրականացվելիք հետազոտության թեմաները։
Բացման խոսքով հանդես եկավ  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը,  ով ղեկավարում էր նաև խորհրդի նիստը:
Ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը  ներկայացրեց ինստիտուտի 2017-2018թթ.  գործունեության  հաշվետվությունը ըստ ուղղությունների : Խոսելով  անցած ամիսների ընթացքում  իրականացված գործողությունների և  նախաձեռնությունների մասին՝ Մարինան նշեց, որ  որ Ինստիտիուտի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է մշտական բնույթ և անցած ամսիների ընթացքում աշխատակիցները վերապատրասվել են տարբեր տեղական և միջազգային ծրագրերի շրջանակներում:
Ներկայացվեցին փաստաթղթերը, որոնք մշակել է Ինստիտուտը հետազոտությունների և  տարբեր համագործակցությունների շրաջանակներում: Այդպիսիներից է օրինակ ՀՀ  վիճակագրական կոմիտեի կողմից կազմակերպված  մեթոդաբանական աշխատանքային քննարկման շրջանակներում մշակված զբաղվածության ուսումնասիրության մեթոդաբանության մասին փաստաթուղթը:
Ինստիտուտը ակադեմիական հետազոտական կենտրոն դարձնելու շրջանակներում  որպես ձեռքբերում ներկայացվեցին այն նախաձեռնությունները, Ինստիուտի թիմի անդամների մասնագիտական կարողությունները և  իրականացված հետազոտությունների արդյունքների շարունակականությունը ապահովելը: Որպես Եվրապական հետազոտողների ցանցի անդամ Ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը  մասնակցում  է  «Երիտասարդական հետազոտություն․ կարևոր դրույթները»  ուղեցույցի մշակմանը:
Ինստիտուտի համագործակցության ցանցի ընդլայնման շրջանակներում  կարևոր էր տարբեր միջոցառումների,  հետազոտությունների վալիդացիոն հանդիպումների համար տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Վերլուծաբան Լիլիթ Ավդալյանը ներկայացրեց   «Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» հետազոտության արդյունքները, որին  հաջորդեց երիտասարդական ոլորտում հետազոտական թեմաների քննարկման և ընտրության փուլը:
Առաջադրված են  երեք թեմաներ: Դրանք  են՝
  • Կամավորության օրենքի մասին հետազոտություն
  • Հեղափոխությունը և երիտասարդները
  • Երիտասարդության մասին օրենքի վերաբերյալ հետազոտություն :

    Առաջիկա օրերին Խորհրդի անդամները կընտրեն այս թեմաներից մեկը:

 

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am