Նորություններ եվ մեդիա

Եվրոպական երիտասարդական հետազոտողների ցանցի անդամների հանդիպում մոլդովայում

Սեպտեմբերի 18-19-ին Քիշինևում հանդիպել են Եվրոպական երիտասարդական հետազոտողների ցանցի անդամները (PEYR): Հետազոտողները քննարկել են երիտասարդական հետազոտությունների թեմաներն ու ուղղությունները, դրանց դերը գիտելիքի վրա հիմնված քաղաքականության իրականացման գործում։

 

Եվրոպական երիտասարդական հետազոտողների ցանցը (PEYR) եվրոպական մակարդակի եզակի նախաձեռնություն է և արտահայտում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը երիտասարդական ոլորտում փաստարկված քաղաքականության իրականացմանը:

42161691_968175070040794_2366772330102784000_n

Որպես ցանցի անդամ՝ հանդիպմանը ելույթ է ունեցել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը։ Նա  ներկայացրեց Հայաստանում իրականացված երիտասարդական հետազոտությունները, դրանց կարևորությունը և դերը փաստարկված երիտասարդական քաղաքականության իրականացման գործում։

Բացի այդ Մարինան մասնակցում  է նաև «Երիտասարդական հետազոտություն․ կարևոր դրույթները»  ուղեցույցի մշակմանը, որը նույնպես ներկայացրել է՝ PEYR-EKCYP միացյալ հանդիպման ժամանակ։

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am