Նորություններ եվ մեդիա

Երիտասարդական քաղաքականության եվրոպական գիտելիքի կենտրոնի 14-րդ ամենամյա հանդիպմանը ԵՈւԻ մասնակցություն

Սեպտեմբերի 19-20-ին Քիշինևում տեղի է ունենցել Երիտասարդական քաղաքականության եվրոպական գիտելիքի կենտրոնի (EKCYP) 14-րդ ամենամյա հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր հավաքագրել տեղեկատվություն երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի կրթության վերաբերյալ:

EKCYP-ի հանդիպման ժամանակ քննարվել է երիտասարդական քաղաքականության կառավարման առանձնահատկությունները և փաստարկման, մոնիթորինգի և գնահատման դերը երեք երկրի օրինակով՝ Ֆրանսիա, Հայաստան և Մոլդովա։
Երիտասարդական քաղաքականության եվրոպական գիտելիքի կենտրոնը (EKCYP) հանդիսանում է երիտասարդների կենսապայմանների, երիտասարդական աշխատանքի և երիտասրադական քաղաքականության վերաբերյալ հետազոտությունների վիտուալ գրադարան՝ աջակցելով Եվրոպական և ազգային մակարդակներում փաստարկված երիտասարդական քաղաքականությանը՝  մշակելով գիտելիքի համապատասխան պաշար: EKCYP տվյալները ձևավորվում է ազգային թղթակիցների աշխատանքի միջոցով, թղթակիցները իրենց հերթին նշանակվում են Երիտասարդության եվրոպական ղեկավարման կոմիտեի (European Steering Committee on Youth – CDEJ) կողմից (EKCYP-ի մասին մանրամասն՝ https://pjp-eu.coe.int/en/web/youth-partnership/knowledge-/-ekcyp):
Այս տարի Հայաստանի՝ Երիտասարդական քաղաքականության եվրոպական գիտելիքի կենտրոնի ազգային թղթակից է դարձել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Լիլիթ Ավդալյանը։
Հանդիպմանը Լիլիթը ներկայացրեց  «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017­թթ-ի ռազմավարության մոնիթորինգի և գնահատման հաշվետվությունը»  (Հաշվետվությունը՝ http://ystudies.am/reports/4419
Հանդիպմանը հարց ու պատասխանի միջոցով ներկայացվեց Ինստիտուտի դերը երիտասարդական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացում, երիտասարդական հետազոտությունների անհրաժեշտությունը և դրանց ազդեցության դեպքերը։
Մասնակիցները հետաքրքրություն հայտնեցին Ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունների ուսումնասիրության:

 

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am