Նորություններ եվ մեդիա

Փաստարկված երիտասարդական քաղաքականության զարգացմանն ուղղված քաղաքականության դիրքորոշում.ԵՈՒԻ

Հայաստանում երիտասարդների ակտիվությունը, որն առավելագույնս դրսևորվեց այս տարի,  համահունչ է այն միջազգային գործընթացներին, ինչը ստացել է   youthquake  անունը: Պատահական չէ, որ 2017թ. Օքսֆորդի բառարաններում ամենաշատ փնտրվող բառը youthquake-ն է, ինչն արտահայտում է նշանակալի մշակութային, քաղաքական կամ սոցիալական փոփոխություն, որը բխել է երիտասարդների գործողություններից կամ ազդեցությամբ:     Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ նոր կառավարության կազմում այժմ  բարձր պաշտոններ են զբաղեցնում երիտասարդներ: Առհասարակ նոր կառավարության կազմի միջին տարիքը զգալիորեն երիտասարդ է նախորդ կառավարության համեմատ:     Այս ամենը բավականին լուրջ նախադրյալներ են ստեղծել ակնկալելու, որ երիտասարդները գտնվում են նոր կառավարության ուշադրության կենտրոնում: Երիտասարդական ոլորտի ներկայացուցիչները` մասնագիտական համայնքը, հենց երիտասարդներն ունեն նման ակնկալիք: Դրա մասին են վկայում երիտասարդական մի շարք նախաձեռնություններ։
revolution_29
Լուսանկարը՝  hetq.am կայքից
Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը կողմ է պետական կառույցների օպտիմալացման քաղաքականությանը: Համաձայն Ինստիտուտի կողմից իրականացված գնահատման՝ երիտասարդական ոլորտը կարիք ունի միջգերատեսչական ակտիվ և համակողմանի համագործակցության, ինչին ուղղված նոր կառավարության քայլերը ողջունելի են, քանի որ դա ևս հանդիսանում է պետական ռեսուրսների օպտիմալացում: Սակայն Ինստիտուտի լուծարումը պետական կառույցների օպտիմալացման շրջանակներում կվտանգի Հայաստանում փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացը: Մինչ Ինստիտուտի լուծարումը կարիք կա նախ և առաջ խորությամբ ուսումնասիրելու և հասկանալու Ինստիտուտի գործունեությունը՝ Հայաստանում փաստարկված երիտասարդական քաղաքականության համատեքստում, ինչպես նաև մշակել Հայաստանում փաստերի և գիտելիքի վրա հիմնված պետական քաղաքականության զարգացման նոր այլընտրանքային մոտեցումներ, ինչում Ինստիտուտը իր նախկին փորձով կարող է և պատրաստ է կիսվել: 

 

Այս հարցերի մասին առավել մանրամասն ներկայացված է Ինստիտուտի՝ քաղաքականության դիրքորոշման փաստաթղթում։

Քաղաքականության դիրքորոշում_ԵՈՒԻ

 Փաստարկված երիտասարդական քաղաքականության զարգացման սցենարների վերաբերյալ քաղաքականության դիրքորոշում

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am