Նորություններ եվ մեդիա

«Քաղաքացիական կրթության ոլորտում կազմակերպությունների ներուժի զարգացում». դասընթաց

   Հունիսի 21-27-ը Ուկրաինայի Լվով քաղաքում իրականացվեց  «Քաղաքացիական կրթության ոլորտում կազմակերպությունների ներուժի զարգացում»  թեմայով ուսուցանողների համար նախատեսված  ուսուցման ծրագիրը։ Ծրագրին մասնակցում էին 16 երիտասարդական կառույցների ղեկավարներ, դասընթացավարներ, աշխատակիցներ Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից  եւ Գերմանիայից:

 Հայաստանից մասնակցում էին «Երիտասարդությունը ուժ է»  ՀԿ-ի անդամները, որոնց թվում է նաև  ԵՈՒԻ  դաշտային աշխատաքների համակարգող Հերմինե Կարապետյանը։

   Ծրագրի նպատակն էր Կրթական ծրագրերի ղեկավարների միջազգային դպրոցի կրթական ծրագրի մշակումը  և մասնակիցների շրջանում կրթական ծրագրերի   ղեկավարման և ուսուցանողի հմտությունների զարգացումը։  Դպրոցի կազմակերպումը և իրականացումը նախատեսվում է առաջիկա տարվա ընթացքում։

   Ուսուցման օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան քաղաքացիական կրթության կոնցեպտին, սկզբունքներին, կրթական ծրագրեր մշակելու և պլանավորելու մոտեցումներին, մեթոդաբանությանը, բաժանվեցին խմբերի, որոնք պետք է աշխատեին դպրոցի տարբեր թեմաների մշակման և իրականացման շուրջ։ Ուսուցման ամբողջ պրոցեսը ուղեկցվում էր ինքնուրույն և խմբային աշխատանքների իրականացմամբ։ Երկրորդ օրվանից սկսած մասնակիցները իրենք էին վարում նախապես ընտրված թեմաներով դասընթացը և փորձառու թրեյներերները գնահատում էին դրանք  տարբեր չափանիշներով։ Օրինակ՝ ինչպիսի՞ հացեր կարելի էր քննարկել տվյալ թեմայի շրջանակներում, ի՞նչ մեթոդներ կիրառել, ի՞ նչն այլ կերպ կարելի էր անել արդյունավետության համար և այլն։

36634378_1952210731503206_7633998000032841728_n

    Մասնակիցները քննարկեցին  Վեբլերի  մեթոդի միջոցով ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նրանք ուսումնասիրեցին Դեյվիդ Կոլբի մեծահասակների ուսուցման  մեթոդաբանությունը և 6 օրերի ընթացքում կիրառեցին այս և այլ մեթոդները։

    Ստացած հմտությունների, գիտելիքների հիման վրա մոտակա երկու ամիսների ընթացքում մասնակիցներն աշխատելու են իրենց իրականացրած քննարկումները ուսուցման պլանի վերածելու  շուրջ, որպեսզի դրանք մաս դառնան կրթական ուղեցույցի, որի մեջ ներռաված են լինելու բոլոր այն թեմաները, որոնց շուրջ մասնակիցներն  իրականացրել են քննարկումներ տարբեր թեմաներով։ Օրինակ ՝  ծրագրերի բյուջեի մշակում, կրթական ծրագրերի PR,  լսարանի հետ աշխատանք, ինչպե՞ս համագործակցության ցանց ստեղծել, կոնֆլիկտների կառավարում և այլն։

    Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի գործունեության ուղղություններից մեկն է Ինստիտուտը դարձնել ակտից ակադեմիական հետազոտական կենտրոն, որի շրջանակներում կարևոր է ձևավորել պրոֆեսիոնալ մասնագետներով համալրված անձնակազմ։ Նման ուսուցման ծրագրերի միջոցով զարգանում են ոչ միայն նրանց աշխատանքային հմտությունները, կարողությունները, այլև անձնային  որակները, ինչը կարևոր է արդյունավետ աշխատանքի և զարգացման համար։ Շնորհակալություն ենք հայտնում «Երիտասարդությունը ուժ է»  ՀԿ-ին երիտասարդների հետ աշխատանքի և մեր թիմի կարողությունների զարգացմանը նպաստելու համար։

36651069_1952203094837303_906194862020231168_n

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am