Նորություններ եվ մեդիա

ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ․ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հուլիսի 20-ին  ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հետ համագործակցությամբ  Հայ առաքելական եկեղեցու  Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդների, ստեղծարար ոլորտների աշխատակիցների հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել   «Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» հետազոտության արդյունքները։

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Լիլիթ Ավդալյանը ներկայացրեց  հետազոտության նախնական արդյունքները  ստեղծարար ճյուղերի վերաբերյալ, ինչպես նաև  ստեղծարարության հայեցակարգի բրինտանական մոդելի առանձնահատկությունները:

Հանդիպմանը ներկա էին երիտասարդներ՝ աշակերտներ և ուսանողներ, ստեղծարար ոլորտների  ներկայացուցիչներ՝ երաժիշտներ, դիզայներներ, ծրագրավորողներ, ուսուցիչներ, դասախոսներ, նկարիչներ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, կրթական տարբեր հաստատությունների ղեկավարներ և այլ աշխատակիցներ, Գյումրի քաղաքի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

Հետազոտության արդյունքների ներկայացմանը հաջորդեց քննարկում։ Մասնակիցները ստացած տեղեկատվությունը համեմատում էին իրենց քաղաքում առկա իրավիճակի հետ։ Նրանք նշեցին, որ  արհեստներից   ավելի տարածված է քանդակագործությունը և փայտամշակումը։ Քաղաքում կանայք ավելի նախաձեռնողական են աշխատանք գտնելու հարցում, և ավելի շատ նրանք են ընդգրկված ստեղեծարար աշխատանքներում։

DSC_1636

Խնդրիների շարքում մասնակիցները նշեցին գործազրկության և կրթական հնարավորությունների խնդիրները։ Քաղաքում իրավիճակն այնպիսին է,  որ բուհն ավարտելով երիտասարդները աշխատանք չեն գտնում։

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը շնորհակալություն է հայտնում ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալին հանդիպմանը մասնակցության հրավերի համար,  Հայ առաքելական եկեղեցու  Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնին հանդիպման կազմակերպմանն աջակցելու և հյուրընկալելու համար, ինչպես նաև շնորհակալություն  հանդիպման մասնակիցներին արդյունավետ քննարկման համար:

Կից կարող եք գտնել ԵՈՒԻ կողմից պատրաստված, հանդիպմանը ներկայացված տվյալները`

Ստեղծարարություն և երիտասարդներ ․ հետազոտության նախնական արդյունքներ

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am