Նորություններ եվ մեդիա

Ստեղծարարություն և երիտասարդներ․ Հրատարակչական գործունեություն

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը հուլիսի 17-ին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ում կազմակերպել էր հանդիպում  «Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» հետազոտության շրջանակներում: Հանդիպման թեման հրատարակչական գործունեությունն էր։

Հանդիպման վայրի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն հետազոտության թեմայով, այլև ստեղծարարության գաղափարի տարածման և ստեղծարար միջավայրերը տեսանելի դարձնելու Ինստիտուտի նախաձեռնողականությամբ։

«Վիքիմեդիա Հայաստան»-ը համացանցում հայերեն էլեկտրոնային գրքերը, բովանդակությունը զարգացնելու համար բազմաթիվ ծրագրերին զուգահեռ իրականացնում է թվայնացման նախագիծ, որի շրջանակներում էլեկտրոնային տարբերակի են վերածվում հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները։

Հանդիպմանը ներկայացվեցին  ստեղծարարության հայեցակարգի բրինտանական մոդելը,  հետազոտության  նախնական արդյունքները  հրատարակչության և այլ ոլորտների վերաբերյալ: Քննարկվեցին հրատարակչական ոլորտի խնդիրները և երիտասարդների հնարավորություններն այս ոլորտում։                                                                20180717_132201

Խնդիրների շարքում  նշվեց երիտասարդների աշխատանքային փորձի պակասը, զուգահեռ բարձր աշխատավարձի ակնկալիքը  գործատուներից ։

Նշվեց նաև հրատարակչական ոլորտում  վերապատրաստման դասընթանցերի անհրաժեշտության, հեղինակային իրավունքի մասին  իրազեկվածության, գրքերի բովանդակության վերահսկողության և այլ խնդիրներ։

Հատկապես կարևորվեց ընթերցանության մշակույթի տարածումը երիտասարդների շրջանում։ Երիտասարդների շրջանում քիչ է տարածված գեղարվեստական գրականության ընթերցանությունը, ինչը  պայմանավորված է մի շարք խնդիրներով։ Օրինակ՝ կրթական ծրագրերի ծանրաբեռնվածություն, ինտերնետի հասանելիություն և միաժամանակ դրանից օգտվելու գրագիտության պակաս։

«Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» հետազոտության շրջանակներում 2018թ.-ին իրականացվել են հարցումներ 600 երիտասարդի շրջանում:

Ստեղծարար ոլորտներից յուրաքանչուրի վերաբերյալ առավել խորքային պատկերացում կազմելու, ոլորտի ներկայացուցիչների հետ առավել ընդլայնված քննարկում ծավալելու և հետազոտության նախնական արդյունքները ներկայացնելու համար ԵՈՒԻ-ն իրականացնում է  հանդիպումների շարք, որը շարունակական է։

Կից կարող եք գտնել ԵՈՒԻ կողմից պատրաստված, հանդիպմանը ներկայացված տվյալները հրատարակչական ոլորտի վերաբերյալ։

Ստեղծարարություն և երիտասարդներ․ Հրատարակչական գործունեություն

 

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am