Նորություններ եվ մեդիա

ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ․ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտն իրականացրել է «Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» հետազոտությունը:

Հետազոտության շրջանակներում 2018թ.-ին իրականացվել են հարցումներ 600 երիտասարդի շրջանում, ովքեր ներգրավված են ստեղծարար զբաղվածության ոլորտում, փորձագիտական հարցազրույցներ 9 ստեղծարար ոլորտների վերաբերյալ, տնտեսական ցուցանիշների վերլուծություն:

Ստեղծարար ոլորտներից յուրաքանչուրի վերաբերյալ առավել խորքային պատկերացում կազմելու, ոլորտի ներկայացուցիչների հետ առավել ընդլայնված քննարկում ծավալելու և հետազոտության նախնական արդյունքները ներկայացնելու համար ԵՈՒԻ-ն իրականացնում է  հանրային քննարկումներ:

Հերթական քննարկումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին  Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Ներկայացվեցին  ստեղծարարության հայեցակարգի բրինտանական մոդելի առանձնահատկությունները,  հետազոտության  նախնական արդյունքները  «Գովազդ և շուկայագիտություն, հանրային կապեր» ստեղծարար ճյուղի և այլ ոլորտների վերաբերյալ:

Արդյունքների շուրջ ծավալվեց  քննարկում։ Կարևորվեց աշխատաշուկայում արհեստների պահանջարկի ուսումնասիրությունը, ֆրիլանսերների գործունեության մանրամասների առանձնացումը, երիտասարդների գոհունակությունը մասնագիտական կրթությունից, ինչպես նաև ստեծարար ոլորտների վերաբերյալ տնտեսական ցուցանիշների հավաքագրման մեթոդաբանական  հարցեր։

Հանդիպմանը ներկա էին  երիտասարդության ոլորտի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝  «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ,  «Փրկենք երեխաներին» բարեգործական հիմանդրամի «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի պատասխանատուներ, Զբաղվածության պետական գործակալություն, ՀՀ վիճակագրական կոմիտե,   «Այբ» ավագ դպրոց,  «Արփիար հոլդինգ» ՍՊԸ ,Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայից:

Կից կարող եք գտնել ԵՈՒԻ կողմից պատրաստված, հանդիպմանը ներկայացված տվյալները։

Ads-Marketing-and-PR_1

9830F01D-88FD-49B2-B170-99F064D7BD01 E7A0C7D5-FAC3-4328-B366-F08FB61F0C51

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am