Նորություններ եվ մեդիա

«Ստեղծարարությունը թանգարաններում և ոչ միայն..» հետազոտության նախնական արդյունքների ներկայացում

Հունիսի 13-15-ին  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցավ Թանգարանային կրթության կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացների շարքը թանգարանային ճյուղի ներկայացուցիչների, ինչպես նաև երիտասարդների համար:

Հունիս 15-ին Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը և վերլուծաբան Լիլիթ Ավդալյանը մասնակցեցին միջոցառմանը և ներկայացրեցին «Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» հետազոտության նախնական արդյունքները՝ «Թանգարաններ, պատկերասրահներ և գրադարաններ» ստեղծարար ճյուղի վերաբերյալ, ինչպես նաև  ստեղծարարության հայեցակարգի բրինտանական մոդելի առանձնահատկությունները:

Ծավալված քննարկման ժամանակ ոլորտի ներկայացուցիչները հաստատեցին արդյունքների համապատասխանությունը երկրում տիրող իրողությանը, մասնավորապես՝ աշխատավարձի, թանգարանների աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էին նաև երիտասարդներ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) պատանեկան խորհրդի անդամները, COAF SMART կենտրոնի երիտասարդները: Տեղի ունեցած քննարկման շրջանակներում երիտասարդները ներկայացրեցին, թե ինչը կնպաստի թանգարանների ոլորտ նրանց ներգրավվմանը՝ մասնավորապես, եթե նրանց գաղափարները խրախուսվեն և իրականացվեն, թանգարանային մշակույթի արդիականացում իրականացվի, օրինակ թանգարանային նմուշների ինտերակտիվ ներկայացում, թանգարանը պատերից դուրս տանելու մոտեցման որդեգրում և այլ կարևոր հարցեր:

IMG_20180615_155704             IMG_20180615_155751_HDR             IMG_20180615_154704_HDR

Հանդիպմանը ներկա էր նաև «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի» ներկայացուցիչները, ում Ինստիտուտի ներկայացուցիչները քննարկեցին ոլորտի բացերը, զարգացման հեռանկարները, ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն համատեղ հանրային քննարկում կազմակերպել ոլորտի խնդիրների վերաբերյալ:

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը շնորհակալություն է հայտնում ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալին հանդիպմանը մասնակցության հրավերի համար, ինչպես նաև հանդիպման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին արդյունավետ քննարկման համար:

Նյութին կից կարող եք գտնել ԵՈՒԻ կողմից պատրաստված՝ հանդիպմանը ներկայացված տվյալները:

COAF SMART_Training for Museum Representatives_LOGO

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am