Նորություններ եվ մեդիա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 22։
Աշխատանք՝ հարցազրուցավար,

Հետազոտության թեմա՝ «Ստեղծարար տնտեսության մեջ երիտասարդների զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները»
Աշխատանքի վայրը՝ ՀՀ մարզեր և Երևան,
Ժամկետներ՝ հունվար-մարտ ամիսներ,
Աշխատավարձը՝ գործարքային։

Պարտականություններ

  • Պահպանել ժամային գրաֆիկ
  • Մասնակցել ԵՈՒԻ-ում կազմակերպվող հանդիպումներին
  • Իրականացնել հարցազրույցներ՝ ըստ հարցաթերթիկի
  • Պատրաստ լինել որակի ստուգման արդյունքների հիման վրա սեփական աշխատանքը շտկելու համար։

Պահանջվող հմտություններ

  • Ամբողջ օրով աշխատելու պատրաստակամություն
  • Արդյունավետ հաղորդակցական հմտություն
  • Սահուն և գրագետ խոսք
  • Միջին մասագիտական կամ բարձրագույն կրթություն (պարտադիր)։ Կարող են դիմել նաև ուսանողները
  • Հետազոտական ոլորտում աշխատանքային փորձ։
Երիտասարդական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքը հնարավորություն է տալիս շփվել տարբեր երիտասարդների և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ, ստանալ գիտելիքներ ՀՀ-ում երիտասարդական պետական քաղաքականության, երիտասարդական ծրագրերի վերաբերյալ, ներգրավվել երիտասարդական ոլորտում։
Եթե Ձեզ հետաքրքրում է աշխատանքը, խնդրում ենք researchysi@gmail.com հասցեին ուղարկել CV և երկու երաշխավորող անձանց կոնտակտներ։ Խնդրում ենք նամակը վերնագրել ՝ «Հարցազրուցավար» ։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել ՝ +37411 704547։

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am