Նորություններ եվ մեդիա

Իրականացվում է Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը

Արդեն երկրորդ տարին է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը։ Այս տարի ծրագրին մասնակցում են երիտասարդների հետ աշխատող, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Վերապատրաստումը հագեցած է այնպիսի թեմաներով, որոնք վերաբերում են երիտասարդական քաղաքականությանը, երտասարդների կարիքներին և դրանց գնահատմանը, թիմային աշխատանքների իրականացմանը, ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությանը և մի շարք այլ թեմաների: Վերապատրաստման մոդուլը մշակվել է նաև Երիտասարդական ուսումնասիրությունների Ինստիտուտի կողմից 2016 թվականին իրականացված «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերաբերյալ հետազոտության» հիման վրա: Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակիցներ Հերմինե Կարապետյանը և Լիլիթ Ավդալյանն վերապատրաստաման դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացրեցին Ինստիտուտի գործունեությունը և երիտասարդական ծրագրերում հետազոտությունների դերը, երիտասարդական ուսումնասիրությունների տարբեր մեթոդաբանություններ։ Վերապատտասման ընթացքում նրանց ներակայացրած նյութերը հասանելի են կից հղումներով։

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ ԵՈՒԻ

Հետազոտական գործունեության ըմբռնում երիտասարդական աշխատանքի համատեքստում

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am