Նորություններ եվ մեդիա

Կրթական գործիքների ազգային տոնավաճառ (Tool Fair Armenia)

Հոկտեմբերի 20-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ: Միջոցառումն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre» և «SALTO EECA» կազմակերպությունների աջակցությամբ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից:

Տոնավաճառի նման ձևաչափը միջազգային լայն տարածում ունի և իրենից ներկայացնում է հարթակ, որտեղ երիտասարդների հետ  աշխատողները շփվում և փոխանակվում են ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով:

22831152_1438426082879822_300857033_o        22540154_10214659434307862_5040967268027064496_n

Միջոցառմանը ներկա էին ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն ներկայացնում էին իրենց կազմակերպության կողմից մշակված գործիքներն, այլև ստեղծված էր հնարավորություն դրանք կիրառելու միջոցառման ընթացքում կազմակերպված զուգահեռ աշխատարաններում։ Բացի աշխատարաններից միջոցռումը բաղկացած էր  ոչ ֆորմալ կրթության և կրթական մեթոդների մշակման ոլորտի փորձագետների ելույթներից, ինչպես նաև կրթական գործիքների տոնավաճառից:

Աշխատարաններից մեկում International Center for Intercultural Research, Learning and Dialogue-ը ներկայացնում է Հոգևոր ուսմունքների ներկապանակը։  Վարժությունը միջկրոնական եւ միջմշակութային երկխոսոթյան խթանման, հոգևոր ավանդույթների մասին տեղեկությունների տրամադրման համար է նախատեսված:
Այն նպատակ ունի խթանել մասնակիցների միջկրոնական երկխոսությանը մասնակցելու գործընթացը, զարգացնել միջմշակութային հաղորդակցության եւ անծանոթ  մշակութային համատեքստի հետ աշխատելու ունակությունները:

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am