Նորություններ եվ մեդիա

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ. ԱՄՓՈՓՈՒՄ

Մայիսի 17-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի  խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվեցին Ինստիտուտի կողմից իրականացված  «ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017թթ-ների ռազմավարության գնահատման» հետազոտության  արդյուքները և հաստատվեց  այս տարվա հետազոտության  թեման։

2017 թվականին   ավարտվում  է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության ժամկետը։ Հետևաբար «ՀՀ պետական  երիտասարդական  քաղաքականության 2013-2017թթների  ռազմավարության գնահատման»   հետազոտությունը կարևոր էր հետագայում այն չափելի դարձնելու համար։  Հետազոտությունն իրականացվել է երիտասարդների հետ աշխատող 5  փորձագետների ներգրավմամբ։

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը և վերլուծաբան Լիլիթ Ավդալյանը ներկայացրեցին ռազմավարության կառուցվածքի և բովանդակության բարելավման կարիք ունեցող կետերը և առաջարկությունները։

Այնուհետև տեղի ունեցավ այս տարվա ընթացքում Ինստիտուտի կողմից իրականացվող հետազոտության թեմայի ընտրությունը։

Այսպիսով՝  2017թ. հետազոտության համար Խորհրդին ներկայացված  երեք նախագծերից  հաստատվեց «Երիտասարդների ստեղծագործական զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» թեմայի ուսումնասիրումը:

Խորհրդի նախագահ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կարևորեց այս թեման՝ հաշվի առնելով երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրների կարևորությունը:

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 77 104549
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am