Նորություններ եվ մեդիա

Երիտասարդական աշխատանքը և երիտասարդական աշխատողը ՀՀ-ում

Մայիսի 16-ին՝ ուսանողների և երիտասարդների օրվան նվիրված միջոցառման ժամանակ  Երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում 25 երիտասարդական աշխատողներ ստացան ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող  ‹‹Երիտասարդական աշխատողի վերապատրաստում›› ծրագրի մասնակցության հավաստագրերը  և ներկայացրեցին իրենց իրականացրած աշխատանքները այդ ոլորտում։

Վերապատրաստման ծրագիրը մշակվել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից իրականացված  ‹‹Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերաբերյալ հետազոտության›› հիման վրա։ Հետազոտության արդյուքները կիրառվել են նաև   երիտասարդական աշխատողի կանոնակարգի մշակման ժամանակ։ Միջոցառմանը ներակայացվեցին     հետազոտության արդյուքները։

Այն ներկայացնում է երիտասարդական աշխատանքի ինստիտուտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները` ըստ երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների ընկալումների և գնահատականների: Արդյունքների վերլուծությունն անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` երիտասարդական աշխատանք և աշխատող հասկացությունների սահմանումները, երիտասարդական ոլորտի տարբեր ներկայացուցիչների ակնկալիքները երիտասարդական աշխատանքից, ներկայացվում է, թե որ կառույցները ինչպես են իրականացնում երիտասարդական աշխատանքը այսօր Հայաստանում: Վերլուծությունը նաև ներկայացնում է, թե ինչպիսի հիմքեր կան ներկայումս երիտասարդական աշխատանքը Հայաստանում ինստիտուցիոնալացնելու համար: Հետազոտությունը հասանելի է հետևյալ հղմամբ։

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը շնորհակալություն է հայտնում այն փորձագետներին, մարզերի կառույցներին, անձանց, ովքեր աջակցել են հետազոտական աշխատանքներին։ Շնորահակալություն ենք հայտնում նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտներին  Աշխեն Դավթյանին,  Հռիփսիմե Բաղդասարյանին, Քնարիկ Գալավարյանին  հետազոտության անգլերեն թարգմանության և խմբագրման աշխատանքների համար։

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am