Նորություններ եվ մեդիա

Հանդիպում ԵՈՒԻ-ում Ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ

Մայիսի 3-ին ԵՈՒԻ-ում տեղի ունեցավ քննարկում ՀՀ տարբեր կրթական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահների հետ։ Թեև հանդիպմանը ներկա էին ոչ բոլոր բուհերի ներկայացուցիչները, բայց այն կարելի է համարել  ստացված, քանի որ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները ԵՈՒԻ հետ և ուսանողների հիմնախնդիրների լուծմանը ուղղված այլ հարցեր ևս։  

Հանդիպմանը քննարկվեցին ուսանողական խորհուրդների հիմնական գործառույթները։ Պարզեցինք, որ ուսանողական խորհուրդները ֆորմալ առումով թեև ինքնակառավարվող մարմիններ են, սակայն ֆինասական խնդիրների պատճառներով կան դեպքեր, երբ ուսանողական խորհուրդը ուղղակի կախվածություն ունի բուհի ռեկտորատից։ Ուսանողական խորհուրդների հիմնական գործառույթների շարքում առանձնացվեցին դրանց միջնորդ կառույց լինելը գիտելիքի ձևավորման համար, ուսանողների շահերի պաշտպանությունը, դասընթացների,  գիտաժողովների կազմակերպումը։

20170503_143318

Խոսվեց ուսանողական խորհուրդների պրակտիկայում հաջողված դեպքերի մասին, երբ ելնելով սեփական գործառույթներից՝ խորհուրդները հասել էին ուսանողների ու իրենց համար կարևոր արդյունքների։

Որպես  Ուսանողական խորհուրդների ձևավորման սկզբունք կարևորովեց պատասխանատվության առկայությունը։

Քննարկվեցին Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի հետ համագործակցության  հնարավորությունը։  Հետագայում համատեղ այցերի, դասընթացների  միջոցով բուհերի ուսանողներին կներկայացվեն երիտասարդներ զբաղվածության հիմնախնդիրները, բուհ-աշխատաշուկա կապի ինստիտուցիոնալիզացման մեխանիզմները, կկազմակերպվեն մասնակցության խթանման, ուսումնառության արդյունավետությունը բարձրացնող համատեղ միջոցառումներ։

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 77 104549
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am