Հնարավորություններ եվ իրադարձություններ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության աշխատանքային խմբի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամների ընդգրկման համար հայտարարել է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական քաղաքականության եւ երիտասարդական աշխատանքի տեղական եւ միջազգային փորձագետներ, երիտասարդական հետազոտողներ: Աշխատանքային խմբում մրցութային կարգով ընդգրկվելու են ոչ պետական հատվածը ներկայացնող 5 անդամներ:

Դիմում-հայտերը` համաձայն կից ներկայացվող հաստատված ձեւի` Hayt_MSY, եւ ինքնակենսագրականները (CV) մինչեւ 2017 թվականի ապրիլի 25-ը ներառյալ թղթային եւ էլեկտրոնային (խտասկավառակի վրա) տարբերակով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն (ք. Երեւան, Աբովյան 9, 227 աշխատասենյակ, հեռ.՝ 011 54-69-31):

Ընտրության ժամանակ առավելությունը տրվելու է քաղաքականության մշակման փորձ ունեցող դիմորդներին:

Աշխատանքային խմբում աշխատանքը իրականացվելու է հասարակական հիմունքներով:

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 77 104549
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am