Միասին տոնենք Երիտասարդների միջազգային օրը Գյումրիում :)

Date/Time
Date(s) - 11/08/2018
All Day

Location
Գյումրի

Categories


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, արդեն չորրորդ տարին անընդմեջ Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ։

2018 թվականը ևս բացառություն չէ և այս տարի նույնպես, օգոստոսի 11-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի և «ArmEvents»-ի հետ համատեղ հանդես է գալիս մեծամասշտաբ հանրային միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։

Ստորև ներկայացնում ենք օգոստոսի 11-ին սպասվող միջոցառումների ցանկը՝

  •  15:30 – 16։30 ՔԱՅԼԵՐԹ ԵՎ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ – Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման և հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացման նպատակով հեծանվաերթ։
    Վայրը՝ Շառլ Անզնավուրի անվան հրապարակից մինչև թատերական հրապարակ (գրանցվելու համար այցելեք՝ https://bit.ly/2JJsskB)

 

  • 16։30 – 19:00 ԷՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐ – Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցների կողմից Էրազմուս+ Երիտասարդություն ծրագրի հնարավորությունների ներկայացում:
    Վայրը՝ թատերական հրապարակ։

 

  • 17։00 – 18:00 COLOR FEST GYUMRI – Երիտասարդների և համայնքի անդամների մասնակցությամբ գունային փառատոն, որը նկարահանվելու է «Աէրո» թռչող սարքի միջոցով:
    Վայրը՝ թատերական հրապարակ։

 

  • 17։00 – 21:00 ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ – Փոփջազային երգչուհի Արփիի և DJ-ներ Cenn_gg-ի ու Minasoff-ի մասնակցությամբ։ Վայրը՝ թատերական հրապարակ։ 🎤🎶

Միջոցառման հղումը՝ https://www.facebook.com/events/257564521697046/

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am