Ի՞նչ են ահազանգում ՀՀ ԲՈՒՀ-երի ընդունելության արդյունքները

Loading Map....

Date/Time
Date(s) - 27/11/2017
16:30 - 18:00

Location
«Հոդված 3» ակումբ - #Article3 Club

Categories


2017-2018 ուս․տարվա ընդունելության քննությունների արդյունքները մտահոգիչ էին և հասարակական լայն քննարկումների առիթ հանդիսացան:

Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած տվյալները ցույց տվեցին, որ այս տարի Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում հատկացված 19641 տեղից (1 641 անվճար և 18 000 վճարովի տեղ)թափուր է մնացել շուրջ 11 375 տեղ: Միասնական քննությունների արդյունքներով՝ հայտագրված 9944 դիմորդներից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվեցին 8 266 դիմորդ:

Ինչի՞ մասին են վկայում այս ցուցանիշները: Որո՞նք են շուրջ 60% թափուր տեղերի հիմնական պատճառները: Ինչո՞վ է պայմանավորված մասնագիտությունների նման պահանջարկը: Որո՞նք են ընդունելության ներկա համակարգի դրական և բացասական կողմերը, և ընդունելության քննությունների անցկացման ձևաչափը ինչպե՞ս է ազդում բուհական կրթության որակի վրա։ Կազդի՞ արդյոք տարկետման համակարգի փոփոխությունը ընդունելության քննությունների և մասնագիտական կողմնորոշման վրա։

Այս հարցերի շուրջ կխոսվի հերթական փորձագիտական քննարկման ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 27-ին, ժամը 16:30 «Հոդված 3» ակումբում:

Հանդիպման մասին մանրամասն՝ այստեղ

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am