Նորություններ եվ մեդիա

«Երիտասարդական քաղաքականության գնահատում» աշխատաժողովի ամփոփում

Դեկտեմբեր 11, 2018

Դեկտեմբերի 8-ին Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը EvalYouth ECA ռեգիոնալ նախաձեռնության, Մոնիթորինգի և գնահատման հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով՝ քաղաքականության գնահատման թեմայով՝ երիտասարդական քաղաքականության հստակ շեշտադրմամբ, մասնավորապես անդրադառնալով պետական կառավարման համակարգում մոնիթորինգի և գնահատման միասնական համակարգի ներդրման անհրաժեշտությանը։ Աշխատաժողովը ֆինանսավորել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:

«Փաստարկված քաղաքականությունն Erasmus+-ում». մեթոդաբանական սեմինար

Դեկտեմբեր 4, 2018

Նոյեմբերի 28-30 Լեհաստանի Վարշավա քաղաքում  տեղի ունեցավ «Փաստարկված քաղաքականությունը Erasmus+-ում» մեթոդաբանական սեմինարը: Սեմինարը կազմակերպել էր Erasmus+ Լեհաստանի ազգային գրասենյակը: Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան Erasmus+  ազգային գրասենյակների կողմից իրականացված հետազոտությունների, դրանց հիման վրա քաղաքականության մշակման գործընթացների հետ:

Փաստարկված երիտասարդական քաղաքականություն. քննարկումները շարունակվում են

Նոյեմբերի 14, 2018

Հոկտեմբերի 22-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  տեղադրվել է ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է լուծարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կազմում գործում է նաև Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը:

Փաստարկված երիտասարդական քաղաքականության զարգացմանն ուղղված քաղաքականության դիրքորոշում.ԵՈՒԻ

Հոկտեմբեր 29, 2018

Հայաստանում երիտասարդների ակտիվությունը, որն առավելագույնս դրսևորվեց այս տարի,  համահունչ է այն միջազգային գործընթացներին, ինչը ստացել է   youthquake  անունը: Պատահական չէ, որ 2017թ. Օքսֆորդի բառարաններում ամենաշատ փնտրվող բառը youthquake-ն է, ինչն արտահայտում է նշանակալի մշակութային, քաղաքական կամ սոցիալական փոփոխություն, որը բխել է երիտասարդների գործողություններից կամ ազդեցությամբ:     Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ նոր կառավարության կազմում այժմ  բարձր պաշտոններ են զբաղեցնում երիտասարդներ: Առհասարակ նոր կառավարության կազմի միջին տարիքը զգալիորեն երիտասարդ է նախորդ կառավարության համեմատ:

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am