Volunteer's Space

Կոտրելով կարծրատիպերը

Study visits – ուսումնական այցեր, որը CWM – ի հերթական հաջողված նախագծերից մեկն է: Այն մի հարկի տակ է համախմբում տարբեր երկրների աշակերտներին, ուսանողներին և երկշաբաթյա  ուսումնական այցեր է կազմակերպում շուրջ 20 երիտասարդների համար:

Այս անգամ հերթը սլավոնական երկրներինն էր` Բելառուս,Ուկրաինա և Մոլդովա: Ուսումնական այցերից մեկը տեղի ունեցավ Սլուպսկում: Քաղաքով շրջելու առաջին իսկ րոպեներից զգացինք,որ քաղաքը տարբերվում է ինչ որ անբացատրելի դրական էներգետիկայով` պատահական անցորդները ժպտում էին մեզ,ինչը միաժամանակ և շատ անսովոր էր և շատ հաճելի: Քաղաքը շատ կոլորիտային էր,մաքուր և  բուսականությունով լի:
Հատկապես տպավորիչ էր հանդիպումը Սլուպսկի քաղաքապետ պարոն Ռոբերտ Բեդրոնի հետ: Նրա` հանդիպումների սենյակ մուտք գործելու առաջին իսկ վարկյաններից մասնակիցների լարվածությունը փոխվեց և տիրեց ոչ պաշտոնական, հաճելի մթնոլորտ: Ներկայացնեմ մի քանի գրառումներ հարցազրույցից.

_Պարոն քաղաքապետ, քաղաքով շրջելիս մենք նկատեցինք,որ ամեն քայլափոխին այգիներ և կանաչ գոտիներ են,ինչով է դա պայմանավորված?

_Նախ նշեմ,որ Սլուպսկը Լեհաստանի միակ քաղաքն է,որտեղ օդի աղտոտվածությունը հասցված է նվազագույնի, մենք չունենք գործարաններ,որոնք վնասակար արտանետումներ են անում,միայն մեր մոտ է,որ դուք կարող եք բացել և  խմել սովորական ծորակի ջուրը,այլ ոչ թե գնել այն, և մենք աշխատում ենք մաքուր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, իսկ շատ բուսականությունը դա մեր և բնակիչների հետևողական և բարձր գիտակցական մակարդակի  մասին է փաստում. որքան շատ բուսականություն,այնքան մաքուր օդ և հետևաբար բարձր կյանքի որակ:
_ Պարոն քաղաքապետ,որքանով է Ձեր սեռական կողմնորոշումը խանգարում Ձեր աշխատանքում,եթե հաշվի առնենք,որ Լեհաստանում մարդիկ այնքան էլ տոլերանտ չեն?

_Եթե ասեմ,որ որևէ խնդիրների չեմ հանդիպել, սուտ կլինի, բայց  ինչպես տեսնում եք,ես մինչև այսօր քաղաքապետ եմ և կարծում եմ,որ հատկապես Սլուպսկում մարդիկ հասկացել են,որ մարդու սեռական կողմնորոշումը դա մարդկային հատկանիշ չէ,այլ մարդու բնության անբաժանելի մասը և որ լավ քաղաքական գործիչ լինելու համար պարտադիր չէ լինել հետերոսեքսուալ

Պրն. քաղաքապետ գրանցվել են դեպքեր,թե ինչ խտրական վերաբերմունքի են հանդիպել հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի դիմելիս?

_Մեզ համար բոլորը հավասար են,անկախ ֆիզիկական կարողություններից, եթե կա մտավոր աշխատանքը,ինչի մասին է խոսքը, նաև նշեմ,որ Սլուպսկը Լեհաստանի միակ քաղաքն է, որտեղ գործազրկությունը հասցված է 4%-ի, իսկ ինչ վերավերվում է Ձեր ասած դեպքերին` ոչ, նման դեպքեր չեն գրանցվել:

IMG_34 20171120_152134

Հովհաննես Կարապետյան

ԵՈՒԻ կամավորը Լեհաստանից

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am