Volunteer's Space

Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամիսը իր գրաֆիկով բավականին հագեցած էր: Շաբաթը սկսվեց թրեյնինգով,որը տեղի ունեցավ Վարշավայում հոկտեմբերի 2-7ը, որտեղ ներկա էին կամավորներ տարբեր երկրներից: Սեմինարավարների պրոֆեսիոնալ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ շաբաթը շատ հետաքրքիր անցավ և ձեռք բերեցինք տեղեկատվական մեծ բազա միամյա մեր կամավորական աշխատանքի վերաբերյալ: Ծանոթացանք լեհական մշակույթին,սովորույթներին,ազգային խոհանոցին, ինչպես նաև կազմակերպեցինք շատ հետաքրքիր լրագրողական աշխատանք. գնացինք համալսարան և հարցազրույց վերցրեցինք բազմաթիվ լեհ ուսանողներից` տարբեր թեմաների առնչությամբ,ինչը մեզ օգնեց ավելի մոտիկից ծանոթանալ լեհական մշակույթին,սովորույթներին,միջմշակութային տարբերություններին և ստեղծել միջմշակութային հաղորդակցություն: Մասնակիցը դարձա բազմաթիվ activity -ների,որոնցից մեկը,օրինակ,մեզ օգնեց կարևորել թիմային աշխատանքի կարևորությունը: Առաջարկեցինք մեզ հուզող թեմաներ և քննարկեցինք դրանք` ստանալով լիարժեք պատասխաններ սեմինարավարներից: Մասնակիցների համար կազմակերպվեց շրջագայություն քաղաքում, որի ընթացքում գիդը մեզ ծանոթացրեց քաղաքի պատմությանը, նաև կամավորների համար կազմակերպվեց լեհական երեկո` ազգագրական պարերի ու երգերի ուղեկցությամբ,որից հետո տարբեր երկրների կամավորները ցուցադրեցին նաև իրենք տաղանդը, իսկ ես երգեցի հայկական երգ,որը ներկաները շատ հավանեցին:

Աշխատանքի վայրում կազմակերպեցի կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմի դիտում` Հայաստանի մասին և ներկայացրեցի հայկական մշակութին վերաբերող կարևոր ինֆորմացիա: Հոկտեմբերի 19-ին սկսվեց լեհերեն լեզվի առաջին պարապմունքը, որը հետագայում,աստիճանաբար մեզ կօգնի հաղթահարել լեզվական խոչնդոտները:
 YSI
Հովհաննես Կարապետյան
ԵՈՒԻ կամավորը Լեհաստանից
the
                  20170921_163103        20170921_163310

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am