Volunteer's Space

Շաբաթական ամփոփում

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ հանդիպում «Vitava»  ասոցիացիայի աշխատակազմի և կամավորների հետ: Ծանոթացանք անձնակազմի և կառույցի հետ, տեղեկացանք թե ինչպես է այն գործում,որոնք են աշխատանքի հիմնական ուղղությունները,մասնաճյուղերը, որտեղ ենք աշխատելու և այլ կազմակերպչական հարցեր:

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ թրեյնինգ նոր ժամանած կամավորների հետ “Centre for youth cooporation and Mobility” գլխավոր գրասենյակում:
Տեղեկացանք, թե ինչ է իրենից ներկայացնում կամավորական աշխատանքը Եվրոպայում,ինչ փուլեր պետք է անցնի կամավորը ,ինչ դժվարությունների կարող է հանդիպել ծրագրի ընթացքում,
քննարկեցինք շատ հարցեր,որոնք մեզ համար պարզ դարձրեցին,թե որքան հագեցած ու հետաքրքիր է լինելու մեր աշխատանքը այս ընթացքում:Ինչպես նաև մասնակցեցինք մի շարք activity -ների, դիտեցինք կարճամետրաժ ֆիլմ կամավորության մասին և պատկերեցինք,թե ինչպիսին պետք է լինի իդեալական կամավորը մեր պատկերացմամբ: Նաև գրավոր պատասխանեցինք մի շարք հարցերի,որոնցից մի քանիսը կից լուսանկարում:   Նաև պատրաստեցի թխվածք` հայկական բաղադրատոմսով,որը տան բնակիչները շատ հավանեցին:

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am