Մեր մասին

   Հայաստանում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ երիտասարդների վերաբերյալ՝ կրթության, աշխատաշուկայի, միգրացիայի, կոռուպցիայի ընկալումների, վերարտադրողական վարքի թեմաներով: Բացի դա 2008թ, 2011թ և 2012թ իրականացվել են լայնածավալ հետազոտություններ և տպագրվել են երիտասարդության ազգային զեկույցներ:«Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» և «Երիտասարդների ձգտումների հետազոտության» վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ ոլորտը առավել խորը ուսումնասիրելու, ինչպես նաև պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել երիտասարդական ուսումնասիրությունները դնել ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհի վրա, այն է՝ ազգային յուրաքանչյուր զեկույցի նախապատրաստման ժամանակ արդեն իսկ ունենալ պարբերական դիտարկումների արդյունքներ՝ որոշակի քանակական և որակական տվյալներ, որոնց հանրագումարային վերլուծություններն էլ կդառնան ազգային զեկույցի հենք, ինչպես նաև հիմք կհանդիսանան երիտասարդության ոլորտի ընթացիկ ծրագրերի և քաղաքականության մշակման համար:
     2013թ. փետրվարին Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնում ստեղծվել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը, որի նպատակներն է պարբերաբար իրականցնել հետազոտություններ երիտասարդության շրջանում՝ նպաստելով փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակմանը: Ինստիտուտի հիմնական գործառույթն է համապարփակ ուսումնասիրությունների իրականացման միջոցով երիտասարդության շրջանում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների բացահայտումը, ծրագրային առաջարկների մշակումը և դրանց լուծումը, երիտասարդության ոլորտում հիմնավորված և հետևողական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով երիտասարդության շրջանում պարբերաբար ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացումը: Միևնույն ժամանակ, Ինստիտուտը ծառայելու է որպես աշխույժ, բարձրակարգ հետազոտական/ակադեմիական կենտրոն, գիտելիքի ձևավորման և միջնորդման հանգույց, նաև հետազոտությունների, վերլուծության, բանավեճերի և մշտադիտարկման միջոցառումներին երիտասարդներին ներգրավելու պլատֆորմ՝ դիտվելով որպես արդիական գործիքների և տեխնոլոգիաների օրինակ, կառուցողական մտածողության օթևան, որը կոչված է զորացնել երիտասարդական խմբերին՝  Հայաստանում քաղաքականության ձևավորմանը և իրականացմանը նրանց ներգրավելու նպատակով:

Ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները

Նպաստել փաստարկված երիտասարդական պետական քաղաքականության մշակմանը

Այս նպատակով իրականացվում  են հետևյալ գործողությունները.

  • Իրականացնել ուսումնասիրություններ երիտասարդության ոլորտում,
  • Օժանդակել երիտասարդական տարբեր խմբերին մասնակցել փաստարկված պետական երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացին,
  • Պատրաստել և հրապարակել երիտասարդական ուսումնասիրությունների մասին հրապարակումներ, զեկույցներ և ինստիտուտի գործունեության վերաբերյալ այլ մասսայական/գիտահետազոտական աշխատանքներ,
  • Մշակել և հասանելի դարձնել երիտասարդության համալիր նկարագիրը։

Խթանել երիտասարդության մասնակցությունը

  • Երիտասարդության շրջանում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով ինստիտուտը ապահովում  է երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացքում երիտասարդների ակտիվ մասնակցությունը,
  • Ներդնել և զարգացնել կամավորության ինստիտուտը,
  • Երիտասարդական ուսումնասիրությունների արդյունքների տարածում երիտասարդների շրջանում։

Տեղեկատվության համալիր ծրագրի միջոցով` կայք, տեղեկատվական գրքեր, հանդիպումներ, վերապատրաստումներ, Ինստիուտը երիտասարդներին է ներկայացնում  իր կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները:

Երիտասարդության հարցերով զբաղվող անհատների, խմբերի, կազմակերպությունների հետ համագործակցության գործուն ցանցի ստեղծում

Այս խնդիրը լուծելու համար Ինստիուտը  հավաքագրում է երիտասարդության հարցերով զբաղվող անհատների, խմբերի և կազմակերպությունների բազա։

Ինստիտուտը դարձնել ակտիվ հետազոտական կենտրոն

Այս ուղղության շրջանակներում իրականացվում են հետևյալ գործողությունները՝

  • Հավաքագրել և հասանելի դարձնել երիտասարդական ուսումնասիրությունների հաշվետվություններ,
  • Ինստիտուտը երիտասարդական ուսումնասիրությունների մեթոդաբանության մշակման նպատակով  հավաքագրում  և ուսումնասիրում  է տեղական և միջազգային տարբեր փորձագետների, կազմակերպությունների կողմից իրականացրած ուսումնասիրությունների հաշվետվություններ,
  • Ձևավորել պրոֆեսիոնալ մասնագետներով համալրված անձնակազմ, շարունակաբար զարգացնել անձնակազմի կարողությունները,
  • Հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ կազմակերպել երիտասարդական ուսումնասիրությունների ոլորտի մասնագետների հետ։

Կից կարող եք ներբեռնել Ինստիտուտի 2013-2018թթ գործունեության հաշվետվությունը:

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի 2013-2014թթ․ հաշվետվություն

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի 2015թ․ հաշվետվություն

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի 2016-2018թթ․ հաշվետվություն

Մարինա Գալստյան

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի Տնօրեն

Մարինա Գալստանը 2013-ից Ինստիտուտի տնօրենն է, համակարգում է ինստիտուտի  հետազոտությունները, իրականացնում է հետազոտական ծրագրերի մշակում, կառավարում, վերլուծությունների մշակում, երիտասարդների վերաբերյալ տվյալների ստացման համակարգում, մարդկային ռեսուրսների կառավարում, կազմակերպության զարգացման համակարգում, խորհրդատվությունների տրամադրում երիտասարդներին առնչվող հանրային քաղաքականության մշակողներին:

 

 

parandzem

Լիլիթ Ավդալյան

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան

Լիլիթ Ավդալյանն Ինստիտուտի թիմի անդամ է 2013-ից՝ սկզբում որպես դաշտային աշխատանքների համակարգող, այժմ՝ վերլուծաբան, իրականացնում է հետազոտական մեթոդաբանության, ընտրանքի, հետազոտական արդյունքների, առաջարկությունների մշակում, տվյալների մաքրման, վերլուծության, մեկնաբանման աշխատանքներ, վերջնական հաշվետվության, արդյունքների ներկայացման համապատասխան փաստաթղթերի կազմում:

 

3

Հերմինե Կարապետյան

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտական աշխատանքների համակարգողն է։

Ինստիտուտում աշխատում է 2013-ից: Հետազոտական փուլերի աշխատանքներն է համակարգում, կազմակերպում և իրականացնում է ինֆորմացիայի հավաքագրման, որակի ստուգման աշխատանքները, հարցազրուցավարների աշխատանքի համակարգումը Երևանում և մարզերում։ Մինչև  Ինստիտուտին միանալը   աշխատել է ֆինանսական, ապահովագրական և  հետազոտական ոլորտներում։

 

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 11 704547
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am