Հայաստանում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ երիտասարդների վերաբերյալ՝ կրթության, աշխատաշուկայի, միգրացիայի, կոռուպցիայի ընկալումների, վերարտադրողական վարքի թեմաներով: Բացի դա 2008թ, 2011թ և 2012թ իրականացվել են լայնածավալ հետազոտություններ և տպագրվել են երիտասարդության ազգային զեկույցներ:

«Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» և «Երիտասարդների ձգտումների հետազոտության» վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ ոլորտը առավել խորը ուսումնասիրելու, ինչպես նաև պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել երիտասարդական ուսումնասիրությունները դնել ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհի վրա, այն է’ ազգային յուրաքանչյուր զեկույցի նախապատրաստման ժամանակ արդեն իսկ ունենալ պարբերական դիտարկումների արդյունքներ’ որոշակի քանակական և որակական տվյալներ, որոնց հանրագումարային վերլուծություններն էլ կդառնան ազգային զեկույցի հենք, ինչպես նաև հիմք կհանդիսանան երիտասարդության ոլորտի ընթացիկ ծրագրերի և քաղաքականության մշակման համար:

Հնարավորություններ եվ իրադարձություններ

Հրավիրում ենք անվճար SPSS դասընթացի

Ապրիլ 3, 2015

Դասընթացը բաղկացած է 8 մոդուլներից, կտեւի ապրիլի 13-22-ը, 1 դասաժամի տեւողությունը 2 ժամ, սկիզբը, 16: 00  Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտում սկսվում է դասընթացների շարք SPSS վիճակագրական փաթեթի կիրառման վերաբերյալ

<< Aug 2016 >>
MTWTFSS
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Նորություններ եվ մեդիա

Վերլուծություններ

Բլոգ

Երիտ. ուսումնասիրություններ

Երիտասարդություն

Կապ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ
Պարույր Սեվակ 8, Երեվան, Հայաստան
Հեռ.՝ +374 77 104549
Էլ.փոստ:
herminekarapetyan@ystudies.am
marinagalstyan@ystudies.am
parandzemhovhannisyan@ystudies.am
lilitavdalyan@ystudies.am
anushnalghranyan@ystudies.am